13/04/2020 11:40
Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացին տեղափոխվում է Շուշի, նոր թեստավորումներ չեն արվել
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ, նոր թեստավորումներ չեն իրականացվել:
Երեկվա ընթացքում կորոնավիրուսի վարակով հաստատված քաղաքացին Շահումյանի շրջանի Քարվաճառի բուժմիավորումից այս պահին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում:
Նրա ընտանիքի 5 անդամները, ովքեր մինչ այս պահը ինքնամեկուսացված էին, տեղափոխվելու են մեկուսացման համար առանձնացված հաստատություն. նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, հիվանդությանը բնորոշ ախտանիշներ չկան: