13/04/2020 15:03
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73303-ի
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73303-ի, որից 4585-ը՝ մահվան ելքով, հայտնել է առողջապահության նախարարի խորհրդական Ալիրեզա Վահաբզադեն:
«Օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1617 նոր դեպք: Ընդհանուր դեպքերը (փետրվարի 19-ից - խմբ.) 73303-ն են», - գրել է Վահաբզադեն Twitter-ում:
Ըստ նրա՝ ապաքինվել է գրեթե 46 հազար մարդ, մահացել է 4585-ը (մեկ օրում զոհերի թիվն ավելացել է 111-ով):