13/04/2020 17:03
Իտալիայում մեկ օրում COVID-19-ով մահվան դեպքերն ամենաքիչն էին մարտից ի վեր
Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 431 մարդ: Մահացած հիվանդների թիվն ամենացածրն է դարձել մարտի 19-ից ի վեր, հայտնում է «The Local»-ը՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելիին:
«Ճնշումը մեր հիվանդանոցների վրա շարունակում է թուլանալ», - ասել է նա:
Այսպիսով, Իտալիայում կորոնավիրուսով մահացած հիվանդների թիվը հասել է 19 899-ի: Մարտի 19-ին 427 վարակված է մահացել է մեկ օրում:
Երկրում վարակի տարածման սկզբից ի վեր հայտնաբերվել է ավելի քան 156 հազար դեպք: Ապաքինվել է ավելի քան 34 հազար մարդ: