13/04/2020 18:36
Ղազախստանում ավելի քան 200 բուժաշխատող է վարակվել կորոնավիրուսով
Ղազախստանում ավելի քան 200 բժշկական աշխատող է վարակվել կորոնավիրուսով:
Դա կազմում է վարակվածների ընդհանուր թվի 20,5%-ը, ասել է հանրապետության առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների որակի վերահսկման հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Բյուրաբեկովան:
Ղազախստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 979 դեպք, որոնցից 12-ը՝ մահվան ելքով:
Մարտի 16-ից պետությունը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին: