13/04/2020 10:42
Չինացի բժիշկները կանխատեսում են նոյեմբերին կորոնավիրուսի նոր ալիք (Gazeta.ru)
Նոյեմբերին COVID-19 վարակի նոր ալիք կարող է սկսվել, եթե բոլոր պետությունները չկարողանան հաղթահարել պանդեմիան ամռանը: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն` հղում անելով Շանհայի «Հուաշան» հիվանդանոցի ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքի վարիչ Չժան Վենհունըին
Բժիշկը կարծում է, որ այս ամառ երկրները դժվար թե լիովին ազատվեն կորոնավիրուսից, քանի որ գրանցվել է վիրուսի առկայությունը, ներառյալ Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Հարավարևելյան Ասիայում:
«Երբ ձմեռը գա, բոլորը նորից տանը կմնան», - ասել է Վենհունը՝ հավելելով, որ պանդեմիայի երկրորդ ալիքը կլինի ավելի փոքր մասշտաբով:
Ընդ որում, նա նշել է, որ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներին առավել դժվար կլինի հաղթահարել հաջորդ ձմեռը:
Փորձագետի խոսքով՝ այդ շրջանների պետություններից է կախված աշխարհում համաճարակաբանական իրավիճակի վերահսկումը: