13/04/2020 17:52
Նադեժդա Բաբկինային դուրս են բերել արհեստական կոմայից
Երգչուհի Նադեժդա Բաբկինինայի ընկերուհի Մարգարիտա Կորոլևան «StarHit» հրատարակությանը տված հարցազրույցում խոսել է արտիստի վիճակի մասին:
Ըստ Կորոլևայի՝ Բաբկինային դուրս են բերել արհեստական կոմայից:
«Բժշկական կոման պատահական չի տրվում մարդուն, երբ չեն կարող նրան միացնել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Նման անհրաժեշտություն կար, հիմա դուրս է բերվել այս վիճակից», - ասել է նա:
Ապրիլի 6-ին ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի երգի թատրոնի ղեկավար Նադեժդա Բաբկինան թոքաբորբով հոսպիտալացվել էր մայրաքաղաքի կլինիկաներից մեկում: