13/04/2020 12:00
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը ևս չորս ամսով երկարաձգելու նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Վերջինով առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգվում է ևս չորս ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:
Առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը։
Վերջինով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:
Նշենք, որ նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար ԱԺ-ն այսօր ևս մեկ նիստ կգումարի։
Նախագծերում փոփոխություններ առաջարկելու համար պատգամավորները 3 ժամ ունեն։