13/04/2020 19:40
Պորտուգալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16 934-ի
Պորտուգալիայի իշխանությունները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակի 349 նոր դեպք, մահացել է 31 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 535-ի, հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
Ապրիլի 13-ի դրությամբ երկրում COVID-19 վարակի դեպքերի ընդհանուր թիվը հասել է 16 934-ի, ինչպես նշվում է, ապաքինվածների թիվն ապրիլի 12-ի համեմատ չի փոխվել և կազմում է 277 մարդ: