13/04/2020 11:48
Էկվադորի ղեկավարության և պաշտոնատար այլ անձանց աշխատավարձը կկրճատվի (РИА Новости)
Էկվադորի ղեկավարության և պաշտոնատար այլ անձանց աշխատավարձը կրկնակի կրճատվելու է՝ երկրում կորոնավիրուսով վարակի տարածման ֆոնին, հայտնել է նախագահ Լենին Մորենոն:
«Ես որոշել եմ 50 տոկոսով կրճատել նախագահի, փոխնախագահի, նախարարների և փոխնախարարների ամսական աշխատավարձները: Դա նաև կանեն մյուս բոլոր պաշտոնյաները և խորհրդարանականները», - գրել է նա Twitter-ում:
Երկրում հաստատված է կորոնավիրուսով վարակի 7466 դեպք, 333 մարդ մահացել է: