13/04/2020 19:02
Կրեմլը չի ակնկալում բարելավում ռուս-ամերիկյան հարաբերություններում
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունների մասին, հայտնում է Gazeta.ru-ի թղթակիցը:
«Կրեմլը չի ակնկալում բարելավում ռուս-ամերիկյան հարաբերություններում՝ կապված Պուտինի և Թրամփի միջև շփումների ինտենսիվության աճի հետ», - ասել է նա:
Նախօրեին՝ ապրիլի 12-ին, երկու նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, հեռախոսազրույց են անցկացրել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը նավթի շուկայում: Նրանք նշել են ՕՊԵՔ+ գործարքի կարևորությունը նավթի արդյունահանումը նվազեցնելու համար:
Բացի այդ, Պուտինը շնորհավորել է ամերիկացի քրիստոնյաներին՝ Զատկի տոնի առթիվ: