13/04/2020 16:53
Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 6 հազարի
Չեխիայում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 5991-ի:
Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երկրում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 89 նոր դեպք:
Գերատեսչությունից նշել են, որ կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի համեմատաբար ցածր քանակը կապված է կաթոլիկ Զատկի տոնակատարության և դրա պատճառով թեստերի փոքր քանակի հետ: