13/04/2020 18:48
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման
Թբիլիսիի քաղաքային դատարանը 2019 թվականի հունիսին տեղի ունեցած ապստամբության գործով 5 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին, հայտնում է վրացական առաջին ալիքը:
Օկրուաշվիլին ձերբակալվել է 2019թ.-ի հունիսի 20-ին՝ Թբիլիսիի կենտրոնում հավաք անցկացնելու ժամանակ: Նրան մեղադրանք է առաջադրվել խմբակային անկարգություններ կազմակերպելու, առաջնորդելու և դրանց մասնակցելու համար:
Անցյալ ամառ Թբիլիսիում տեղի էին ունենում բողոքի ցույցեր: Ցուցարարները դեմ էին ռուս պատվիրակների մասնակցությանն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին: