13/04/2020 15:40
Քաղաքացիների տեղորոշման մասին նախագծի ընդունումից հետո վերհանվել է 3029 կոնտակտ․ պարետ
Քաղաքացիների տեղորոշման մասին նախագծի ընդունումից հետո ավտոմատացված եղանակով վերլուծվել են 315 հիվանդի կոնկտարներ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Դիտարկվել են նախորդող 14 օրվա տվյալները, վերհանվել է 3029 կոնտակ, որոնք չեն ներառում համաճարակաբանների կողմից իդենտիֆիկացված անձանց, այսինքն՝ սրանք լրացուցիչ կոնտակտներ են եղել։ Համակարգի միջոցով տեղորոշվել են, նրանցից բոլորի հետ կապ է հաստատվել և մի մասը ինքնամեկուսացվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն իրականացրել են 9339 զանգ, 2596 զանգի պատասխանող չի եղել», - ասաց Ավինյանը:
Պարետի խոսքով՝ ընդհանուր առմամբ այս շրջանում ինքնամեկուսացվել է մոտ 7000 անձ, արձանագրվել է մոտ 400 խախտում։