13/04/2020 11:06
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում մահացած 67-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն և շաքարային դիաբետ
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի։
Մահացել է 14 մարդ։