13/04/2020 12:37
Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցների նկատմամբ արգելքները ՀՀ կառավարությունը վերացրեց
Հայաստանի կառավարությունն այսօր արտահերթ նիստի ժամանակ որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
Որոշման մեջ նշված է, որ նախորդ որոշման 7-րդ գլուխն ուժը կորցրած է ճանաչվում:
7-րդ գլուծը վերաբերվում էր Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներին: