13/04/2020 15:51
Օժանդակությունը պետք է լինի շատ թիրախային. Ավինյան
Այո, առկա է համաշխարհային տնտեսական ճգնաժամ, Հայաստանում ևս ունենք որոշակի ճգնաժամ, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե ի՞նչ պետք է այնեն այն մարդիկ, որոնք թեև եկամուտներ չունեն, սակայն առաջիկայում պետք է տոկոսներ մարեն:
«Շատ դեպքերում այդ ճգնաժամը կապված չէ այն սահմանափակումների հետ, որոնք այժմ իրականացվում են: Աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ թռիչքներ չկան, տուրիստներ չկան: Պարզ է, որ սննդի և հյուրանոցային ոլորտները խնդրի առջև են կանգնած՝ անկախ այդ սահմանափակումներից: Կառավարության գործելաոճն այն է լինելու, որ առանձնացնի հասկանա թիրախային, առաջին հարվածի տակ հայտնված խմբերը: Օժանդակությունը պետք է լինի շատ թիրախային», - ասաց նա:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին ավելացրեց, որ այս պահի դրությամբ վարկային արձակուրդ է տրամադրվել ավելի քան 320 հազար ֆիզիկական անձի՝ շուրջ 12 միլիարդ դրամի չափով:
«Սա ահռելի թիվ է, նաև 6600 իրաաբանական անձի՝ շուրջ 28 միլիարդ դրամի չափով», - ասաց նա: