13/04/2020 16:07
Հույս ունեմ՝ շուտով կսկսենք արձանագրել ավելի քիչ վարակման դեպքեր, քան նույն օրում բուժված դեպքերը․ Տիգրան Ավինյան
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հույս հայտեց, որ մինչև ապրիլի 20-ը հնարավոր կլինի վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա։
«Հուսով ենք, որ մինչև ապրիլի 20-ը կկարողանանք վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա, և շուտով կսկսենք արձանագրել ավելի քիչ վարակման դեպքեր, քան նույն օրում բուժված դեպքերը», - ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց՝ թեև վերը նշվածը կնշանակի, որ վարակի տարածման նվազման որոշակի միտում է նկատվում, միևնույն ժամանակ, չի բացառվում, որ որոշակի անզգույշ քայլերի հետևանքով վարակի տարածումը կրկին կարող է բռնկվել։