13/04/2020 12:16
Պետք է մեխանիզմ գտնել՝ երկարաձգելու այն փաստաթղթերի ու տեղեկանքների ժամկետնեը, որոնք արտակարգ դրության ժամանակ լրանում են․ Արման Աբովյան
ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ անդրադառնալ նաև քաղաքացիների փաստաթղթերի երկարացման հարցին։
Պատգամավորն ընդգծեց, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիները հնարավորություն չունեն երկարացնել փաստաթղթերը՝ սկսած անձնագրերից մինչև տարատեսակ տեղեկանքներ։
«Ամենակարճ տարբերակը հատուկ որոշումների ցանկն է։ Պետք է ինչ-որ մեխանիզմ գտնել, որ այն փաստթաթղերը և տեղեկանքները, որոնց ժամկետը արտակարգ դրության ժամանակ լրանում է երկարաձգվեն, մանավանդ, որ կան տեղեկանքներ, որոնք մարդիկ գումարով են ստանում», - ասաց Աբովյանը։