13/04/2020 17:40
Բելգիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 3903-ի
Անցած օրվա ընթացքում Բելգիայում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 303 դեպք, ընդհանուր առմամբ, երկրում վիրուսի տարածման հետևանքով մահացել է 3903 հիվանդ, ասվում է Թագավորության Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբում:
Հոսպիտալներին բաժին է հասել կորոնավիրուսից մահերի 53%-ը:
Միևնույն ժամանակ, քաղաքացիների մոտ 40%-ը մահացել է ծերանոցներում և բուժման կենտրոններում, նրանցից շատերին կորոնավիրուսների ախտորոշման թեստեր չեն արել, բայց նրանք ընդգրկվել են վիրուսի զոհերի ցուցակներում, քանի որ ունեին համապատասխան ախտանիշներ: