13/04/2020 16:47
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը մոտ էր մահվան (Տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ինքը մոտ էր մահվան, երբ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր կորոնավիրուսային վարակի հետևանքով:
Ապրիլի 12-ին հիվանդանոցից դուրս գրված քաղաքական գործիչը Twitter-ում տեսաուղերձով է հանդես եկել:
«Այսօր ես դուրս գրվեցի հիվանդանոցից: Այդ ընթացքում առողջապահության ազգային համակարգի աշխատակիցները, անկասկած, փրկեցին իմ կյանքը», - ասել է կառավարության ղեկավարը:
Նա խոստովանել է, որ 48 ժամ շարունակ իր վիճակը մնում էր ծանր, և «արդյունքն անկանխատեսելի էր»:
Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել բոլոր բրիտանացի բժիշկներին, որոնք այժմ պայքարում են Միացյալ Թագավորության բնակիչների առողջության պահպանման համար, որոնք գտնվում են հիվանդանոցներում: Վարչապետը անուն առ անուն թվարկել է այն բոլոր բժիշկներին ու բուժքույրներին, որոնք իրեն օգնել են:
«Մենք կհաղթենք, քանի որ մեր ազգային առողջապահական համակարգը պետության կենդանի և բաբախող սիրտն է: Նա մարմնավորում է այն լավագույնը, որն առկա է այս երկրում», - ընդգծել է Ջոնսոնը: