13/04/2020 16:10
«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է թույլատրել մետրոյի և ավտոբուսների աշխատանքը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ և վերահսկողությամբ թույլատրել Երևանի մետրոպոլիտենում, ինչպես նաև ավտոբուսներով կանոնավոր ձևով ուղևորափոխադրումների կազմակերպում։
Խմբակցությունը նաև առաջարկում է թույլատրել շինանյութի, տնտեսական, սպորտային նշանակության իրերի վաճառքի կետերի գործունեությունը, արհեստագործական նշանակության կետերի վերաբացումը, միջմարզային տրանսպորտի գործունեությունը։