13/04/2020 15:32
Վարկային արձակուրդ է տրամադրվել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով. Փաշինյան
Այսօրվա դրությամբ ՀՀ բանկերը և վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 320 հազար ֆիզիկական անձանց՝ 12 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 290 հազար անձ, 9.3 միլիարդ դրամ): Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ վարկային արձակուրդ է տրվել նաև 6600 իրավաբանական անձի՝ 28 միլիարդ դրամի չափով (ապրիլի 9-ի դրությամբ՝ 5300 իրավաբանական անձ՝ 15 միլիարդ դրամի չափով):