13/04/2020 10:57
Հայաստանում կորոնավիրուսի 26 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1039 է, մահերի թիվը՝ 14
Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի, փաստացի բուժվում է 814-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 մարդ։