13/04/2020 16:24
Կառավարության անդամները ՀՀ պարետին հուշեցին՝ կարո՞ղ է կրկին երկարաձգվել արտակարգ դրությունը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությա ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ 30-օրյա ժամկետի լրանալուց հետո արտակարգ ռեժիմը կրկին երկարացվի:
Պարետը նախ պատասխանեց, որ եթե արտակարգ դրության ռեժիմը չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար հայտարարված է, տրամաբանական մեկնաբանություն է, որ կառավարությանը 30 օրով հնարավորություն է տրվում:
Այնուհետև, երբ Մարուքյանը կրկնեց իր հարցը, պարետը բացասական պատասխան տվեց:
Սակայն կառավարության անդամները դահլիճից Տիգրան Ավինյանին հուշեցին, որ նման գործընթաց հնարավոր է և արտակարգ դրությունը կարող է անընդհատ երկարաձգվել: