13/04/2020 18:31
Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները. Ավինյան
Հաջորդ շաբաթվանից պատրաստվում ենք բացել տնտեսական խանութները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը:
«Սահմանափակումները հնարավորինս նվազեցվում են այն ոլորտներում, որտեղ հնարավոր է իրականացնել էֆեկտիվ վերահսկողություն: Օրինակ՝ ծխախոտի արտադրության ոլորտը: Իսկ ահա տեքստիլի ոլորտում սահմաանփակումները կհանվեն միայն հաջորդ շաբաթվանից: Ամբողջ տրամաբանական շղթան կենսական գործունեության տեակների անխափան աշխատանք է ենթադրում», - ասաց նա:
Ավինյանի խոսքով՝ սահամնափակումները սոցիալական խնդիրներ են առաջացնում, սակայն այդ խնդիրները լուծվում են կառավարության նոր որոշումներով: