14/04/2020 11:07
Կորոնավիրուսից մահացած 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են մի շարք ուղեկցող խրոնիկ հիվանդություններ
Ապրիլի 13-ին մահացած 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Այդ մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով, բացի այդ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։
Ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 1067-ի։