14/04/2020 17:29
«Bloomberg»-ը տեղեկացել է սաուդցիների կողմից Ասիայի համար նավթի գնի իջեցման, իսկ ԱՄՆ-ի համար՝ բարձրացման մասին
Սաուդյան Արաբիան Ասիայի համար նվազեցրել է նավթի գինը, սակայն Միացյալ Նահանգների համար այն բարձրացել է: Այս մասին հայտնում է «Bloomberg»-ը՝ հղում անելով «Saudi Aramco-ի» փաստաթղթին:
Նավթի այս արտադրողն ասիական շուկայում «Arab Light» ապրանքանիշի մայիսյան գինը նախորդ ամսվա համեմատ իջեցրել է մեկ բարելի դիմաց 4.4 դոլարով:
Միացյալ Նահանգների համար սակագները մեկ բարելի դիմաց աճել են 2.50-4.2 դոլարով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «ՕՊԵԿ+»-ի պետությունները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը: