14/04/2020 14:47
Կարծում եմ՝ Ucom-ը կկարողանա լուծել խնդիրը, որովհետև բավականին կայացած և ճկուն կազմակերպություն է. Զարուհի Բաթոյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձել է Ucom ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ես տեղեկություններ ունեմ միայն այն մասով, որ տնօրենի և աշխատակիցների հրաժարականի դիմումների դեպքում նույնիսկ նրանք շարունակում են աշխատել, որպեսզի կապը անխափան լինի», - ասել է նախարարը:
Ըստ նրա՝ ընկերությունը կկարողանա լուծել այդ խնդիրը, որովհետև «բավականին կայացած և ճկուն կազմակերպություն է, որը շատ մեծ ռեսուրսներ ունի և կարողանում է կառավարել»։
«Մնացած մասով այդ խնդիրը մեր ոլորտում չէ, և չեմ պատկերացնում, թե դա սաբոտաժի հետ ինչ կապ ունի։ Եթե չեմ սխալվում իրենք ունեին կոնկրետ խնդիր, որը փորձում են լուծել իրենց կոնկրետ քայլերով, որը մինչև հիմա չի խափանել ոչ մի կապ և գործունեություն», - լրագրողի հարցին ի պատասխան ասել է Բաթայանը:
Նախարարը հիշացրել է, որ Ucom-մի աջակցությամբ ստեղծվել է «Թեժ գիծ», որի շնորհիվ նախարարության 100-ից ավելի աշխատողներ իրենց տնից կարողանում են կապ հաստատել քաղաքացիների հետ և պատասխանել իրենց ամենօրյա զանգերին։
Հիշեցնենք՝ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Ucom ընկերության ղեկավար կազմը՝ տնօրենի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։