14/04/2020 09:40
«Հրապարակ». Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը
«Հրապարակ» թերթը գրում է․ «Կառավարությունում բուռն քննարկումներ են ընթացել արտակարգ դրությունը ևս 30 օր երկարաձգելու շուրջ: Վարչապետն ու ֆինանսական բլոկի պատասխանատուներն ի սկզբանե դեմ են եղել երկարաձգմանը՝ փաստարկելով տնտեսության կաթվածահար վիճակը, երկար քննարկումներից հետո նրանց համոզել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ վստահեցնելով, որ չեղարկումն աղետալի հետևանքների կհանգեցնի:
Նա պնդել է իր կանխատեսումները՝ ասելով, որ դրանք իրականություն են դառնալու, և ապրիլի վերջին 3 հազար և ավելի վարակակիր ենք ունենալու: Ի վերջո, ընտրել են ոսկե միջինը՝ արտակարգ դրությունը շարունակել, բայց սահմանափակումները թուլացնել փուլ առ փուլ, սկզբից թույլ տալ շինարարական աշխատանքները, հետո՝ արդյունաբերությունը և այլն»։