14/04/2020 16:32
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում՝ բժշկական սարքավորումների և դեղորայքի:
«Հանդես ենք գալիս միջազգային հանրության միասնականության և համաշխարհային տնտեսության կայունության, ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին, այդ թվում՝ սոցիալական նշանակության ապրանքների՝ սննդամթերքի, բժշկական սարքավորումների և դեղամիջոցների, անհատական պաշտպանության բժշկական պարագաների», - ասված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարության մեջ՝ կապված COVID-19 պանդեմիայի հետ:
Փաստաթուղը հրապարակված է Կրեմլի կայքում: