14/04/2020 17:47
Լուկաշենկոն ԵԱՏՄ գործընկերներին հրավիրել է Մինսկ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության գործընկերներին հրավիրել է Մինսկում մայիսի 19-ին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:
«Ես բոլորիդ սպասում եմ Մինսկում: Երաշխավորում եմ լիարժեք անվտանգություն: Համոզված եմ, որ դուք, ինչպես միշտ, կվայելեք ձեր հանգիստը մեր Բելառուսի մայրաքաղաքում», - ասել է նա՝ Եվրասիական տնտեսական բրաձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպմանը:
Ընդ որում՝ լսելով Բելառուսի նախագահի հրավերը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ծիծաղել են, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գլխով դրական է պատասխանել, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմքին որևէ մկան չի շարժվել:
Հիշեցնենք՝ 2020 թվականին Բելառուսը նախագահում է ԵԱՏՄ-ում: