14/04/2020 09:54
«Փաստ». Փաշինյանը պահանջել է վերաբացել բոլոր այն քրեական գործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել կառավարություն
«Փաստ» թերթի՝ կառավարության աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել՝ պահանջելով վերաբացել վարույթներում գտնվող բոլոր այն քրեական գործերը, որոնց միջոցով հնարավոր է փող բերել կառավարություն:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հրահանգել է տարբեր ճանապարհներով փող ապահովել պետբյուջե, քանի որ կորոնավիրուսային ճգնաժամը լուրջ հարված է հասցրել բյուջեին։