14/04/2020 13:08
Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի, այլ Սահմանադրության պահանջ է. Պետնախարար
Արցախում ընտրություններ անցկացնելը որևէ մեկի ցանկությամբ չի, այլ Սահմանադրության պահանջ է, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
«Երկրի նախագահը իրավասու չէր հետաձգել ընտրությունները կամ կիրառել այլ ռեժիմ», - ասաց նա:
Անդրադառնալով իր հետագա գործունեությանը, Արցախի պետնախարարն ասաց, որ չի հանդիպել նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի հետ՝ քննարկելու, թե արդյոք հետագայում կշարունակի գործադիրում աշխատանքը։
«Չեմ կարող հիմա կանխավ հայտարարություններ անել։ Այն, որ ես իմ բոլոր ուժերը, իմ գիտելիքները, փորձը, պետք է ծառայեցնեմ մեր երկրի զարգացմանը, դա միանշանակ կլինի, դա պետական, մասնավոր, թե մանկավարժական աշխատանքում կլինի, չեմ կարող ասել», - ասաց Գրիգորի Մարտիրոսյանը։