14/04/2020 15:41
Պուտինն առաջարկել է ԵԱՏՄ-ում կրճատել որոշ մաքսատուրքեր
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է նվազեցնել կամ զրոյացնել որոշ մաքսատուրքեր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում (ԵԱՏՄ): Մասնավորապես, առաջարկը վերաբերում է արդյունաբերության համար նշանակալի ճյուղերի նյութերին, գրում է ТАСС-ը:
«Արժե մտածել արդյունաբերության տնտեսապես և սոցիալապես նշանակալի ճյուղերի բաղադրիչների և նյութերի վրա մաքսատուրքերի իջեցման կամ զրոյացման մասին», - ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է տնտեսության այն ճյուղերին աջակցելու անհրաժեշտությունը, որոնք առավելագույնն են տուժել կորոնավիրուսից:
Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների հանդիպումն անցկացվել է այսօր՝ տեսանկոնֆերանսի ձևաչափով: