14/04/2020 18:13
Ռուսաստանը չի խնդրելու Եվրամիությանը հանել 2014 թվականին սահմանված պատժամիջոցները. Լավրով
Ռուսաստանը չի խնդրի Եվրամիությանը կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում հանել 2014 թվականին սահմանված պատժամիջոցները: Այս մասին լրագրողների հետ առցանց ձևաչափով հարցազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Եթե ԵՄ-ն հասկանա, որ պատժամիջոցների մեթոդն իրեն սպառել է և հրաժարվի դրանցից, մենք, իհարկե, պատրաստ կլինենք փոխադարձ պատասխանել: Բայց չենք պատրաստվում խնդրել հանել պատժամիջոցները», - ընդգծել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ըստ նրա՝ մի իրավիճակում, երբ արևմտյան գործընկերները հիասթափեցրել են Մոսկվային և հրաժարվել իրենց առջև դրված պարտավորություններից շատ հարցերում, Ռուսաստանը կանգնել է մի ուղու վրա, որն ապահովում է «վստահություն սեփական ուժերին՝ արևմտյան գործընկերների տրամադրության փոփոխությունների պայմաններում»: