14/04/2020 12:34
ԱՄՆ-ում մինչև շաբաթվա վերջ որոշում են կայացնելու ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մինչև շաբաթվա վերջ որոշում են կայացնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորման հնարավոր դադարեցման մասին: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք դա շատ շուտով կքննարկենք, կլինի զեկույց: Ես գոհ չեմ: Մենք նաև քննարկում ենք Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Մենք հաղթել ենք այդ կառույցի հետ վեճերում: Շաբաթվա վերջում որոշում կկայացնենք», - ասել է նա:
Սպիտակ տանն ապրիլի 10-ին կայացած ճեպազրույցում Թրամփը հայտնել էր, որ մոտ օրերին ամերիկյան կառավարությունը հայտարարություն կանի իր կողմից ԱՀԿ-ին ուղղվող ֆինանսավորման վերաբերյալ: Մի քանի անգամ ԱՄՆ-ի նախագահի կողմից քննադատություն է հնչել ԱՀԿ-ի գործունեության վերաբերյալ: