14/04/2020 15:34
ԵԱՏՄ-ում գազի գինը պետք է ավելի ճկուն լինի. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի գինը պետք է լինի ավելի ճկուն, «հարմարվողական»՝ հաշվի առնելով արտաքին շուկաներում առկա պայմանները:
Համաձայն Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի՝ Լուկաշենկոն երեքշաբթի մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամների աշխատանքային հանդիպմանը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Լուկաշենկոն նշել է՝ քանի դեռ կողմերը դուրս չեն եկել ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկաներ, անհրաժեշտ է պայմանավորվել, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակում:
«Առաջին հերթին դա վերաբերում է գազի գնին և վճարումներին: Ակնհայտ է, որ տնտեսական իրավիճակի այսպիսի կտրուկ փոփոխության դեպքում՝ գինը պետք է ավելի ճկուն, հարմարվողական լինի», - ասել է Լուկաշենկոն: