14/04/2020 10:53
Հայաստանում կորոնավիրուսի 28 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1067 է, մահերի թիվը՝ 16
Ապրիլի 14-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1067-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվել է 265 քաղաքացի, փաստացի բուժվում է 786-ը:
Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ևս երկու մահ է գրանցվել կորոնավիրուսից: