14/04/2020 15:26
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 270-ով
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3372-ի, մեկ օրում գրանցվել է վարակի ևս 270 դեպք, 98 մարդ մահացել է, իսկ 119-ը՝ ապաքինվել:
«Ապրիլի 14-ի դրությամբ Ուկրաինայում COVID-19-ի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 3372-ի, որից 98-ը՝ մահացու ելքով, ապաքինվել է 119 հիվանդ: Մեկ օրում գրանցվել է 270 նոր դեպք», - հայտնել է Առողջապահության նախարարությունը Telegram-ում: