14/04/2020 13:53
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 21100-ի
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 2774 նոր դեպք, երեքշաբթի հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի 82 շրջանում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 21102 (+15%) դեպք:
Ընդ որում, Մոսկվայում մեկ օրում արձանագրվել է 1489 նոր դեպք: Այսպիսով, մայրաքաղաքում ախտորոշումների ընդհանուր թիվը հասել է 13 002-ի: Մոսկվայի մարզում գրանցվել է ևս 460 դեպք, Սանկտ Պետերբուրգում`121 և Կոմիում՝ 97:
Գրանցվել է մահվան 22 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը Ռուսաստանում խլել է 170 մարդու կյանք: