14/04/2020 17:38
Թուրքական կուսակցության առաջնորդը մահացել է կորոնավիրուսից
Թուրքիայի Անկախ կուսակցության հիմնադիր և առաջնորդ Հայդար Բաշան մահացել է կորոնավիրուսի հետևանքով, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ես խորապես ցավում եմ Թուրքիայի Անկախ կուսակցության նախագահ Հայդար Բաշայի մահվան համար: Նա մահացել է կորոնավիրուսի պատճառով: Թող նա և մեր բոլոր այն հայրենակիցները, որոնք մահացել են նույն հիվանդությունից, ստանան Ալլահի ողորմությունը», - գրել է նա Twitter-ում:
Անկախ կուսակցությունը հիմնադրվել է 2001 թվականին: Այն երկրի ազդեցիկ քաղաքական ուժերի շարքում չէր: