14/04/2020 18:22
Պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար՝ նա պիտի կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից․ Լենա Նազարյան (Տեսանյութ)
ԱԺ աշխատակազմի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների ապրիլ-մայիս-հունիս ամիսների պարգևատրման ֆոնդն ամբողջությամբ փոխանցվում է կորոնավիրուսային վարակի կանխարգելման համար բացված գանձապետական հաշվեհամարին, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
«Կառավարությունում նույնպես եղել են բարձրաստիճան պաշտոնյանների վարձատրության կրճատումներ, այս պահին այլ հրատապ հարցերին լուծում տալու նպատակով։ Այս պահին Հայաստանում կա պետական համակարգի աշխատակիցների համաչափ վարձատրության հարց, ամբողջ համակարգի՝ վարից վեր», - ասաց նա։
Նազարյանն ընդգծեց, որ այսօրմարդկանց պետք է կայուն աշխատանքի պայմաններ ապահովելու, որպեսզի բարեփոխումները կայանան ու հարատև լինեն։
«Շատ արդար կլիներ, եթե բոլորի աշխատավարձը բարձրանար համաչափ և միանգամից, բայց դա այս պահին ռեսուրսների սղության հարց է և սուղ ռեսուրսների շրջանակում միջանկյալ լուծումների հարց», - ասաց նա։
Նազարյանն ընդգծեց նաև, որ նախկինում բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության հարցը երբեք չի քննարկվել․
«Երբևէ հետաքրքրվել ենք՝ որքա՞ն աշխատավարձ է ստանում պաշտոնյան։ Ինքնստինքյան հասկանալի էր, որ պաշտոնյաններն իրենց աշխատավարձի հույսին չեն։ Նրանք բազմապատիկ անգամ ավելի եկամուտներ են ունեցել՝ իշխող կուսակցության բզինեսի կամ կոռուպցիայի հովանոցի տակ լինելով, հետևաբար՝ պաշտոնյան նախկինում կախյալ վիակում էր իր կուսակցությունից, օլիգարխիկ-կոռուպցիոն համակարգից, այժմ պաշտոնյայի գործառույթը հանրային շահի սպասարկումն է, հետևաբար՝ նա պիտի կախյալ լինի հանրային թափանցիկ, օրինական միջոցներից, ուրեմն պետական բարձրաստիճան պաշտոնում կատարված վարձատրության հարցը անձնական կամ կուսակցության հարց չէ, սա հանրային հարց է և հանրությունը պիտի թույլ տա բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական համակարգի աշխատողների հարցը լուծել համակարգային, համընդհանուր բարեկեցության աճի, հանրային ծառայությունների որակի բարձրացման և այլ բարեփոխումները հարատև դարձնելու նպատակով», - ասաց նա։