14/04/2020 11:20
Շատ տեղեր հոսանքի սպառումը չի կարող չգերազանցել 5000 դրամը․ Առաջարկելու եմ այս աջակցությունը ուղղել բազմանդամ կամ բազմազավակ ընտանիքներին․ պատգամավոր
Մարզերում այն մարդիկ, ովքեր վառում են փայտ, նշանակում է կարողացել են գնել 1 կուբոմետր փայտը 20֊25000 դրամով, կամ եթե ողջ տարին կարողանում են ունենալ վառելիք աթար` նշանակում է ունեն միջինում 5 և ավել խոշոր եղջերավոր անասուն (կաթ վաճառելով էլ կապրեն), ֆեյսբուքյան իր էջում գրում է իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով կառավարության սոցիալական աջակցության 11-րդ ծրագրին։
«Սա էլ նշանակում է, որ էս մարդկանց քիչ տոկոսը ունի 7500 դրամի կարիքը։
Հաշվի առնենք այն հանգամանքը նաև, որ շատ տեղեր գազաֆիկացված չէ և հոսանքի սպառումը չի կարող չգերազանցել 5000 դրամը։
Այսօր առաջարկելու եմ՝ այս աջակցությունը ուղղվի բազմանդամ կամ բազմազավակ ընտանիքներին, ինչպես նաև միայնակ ապրող տարեցների, որտեղ մեծ աջակցություն չէ, բայց հոգսի թեթևացում է։ Կարծում եմ՝ սա է այս հարցի հնարավոր լուծումը, եթե սխալվում եմ, ապա առաջարկեք այլ տարբերակներ։
Սա էլ է փոքրիկ առիթ կարևորելու բազմազավակությունը։ Եթե անգամ ծրագրից կօգտվեն միջինից լավ ապրող բազմազավակ ընտանիքներ, դա ինձ էլի կուրախացնի, քանի որ այդ ընտանիքները նաև մտածել են մեր դեմոգրաֆիայի (և ոչ միայն) մասին», - գրել է նա։