15/04/2020 18:44
Մհեր Գրիգորյանը ստացել է Ալեքսեյ Միլլերին ուղղված իր նամակի պատասխանը
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստացել է «Գազպրոմ» ընկերության ղեկավարությանն ուղղված իր նամակի պատասխանը։
«Այո, ես ստացել եմ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին ուղղված իմ նամակի պատասխանը, որով «Գազպրոմը» հայտնել է, որ հարցը պահում է իր ուշադրութան ներքո», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա նշեց՝ նամակում ասվում է, որ հարցի վերաբերյալ կոնտակտները կլինեն կառավարությունների մակարդակով։
Ապրիլի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Հայաստանին բնական գազի մատակարարման հետ կապված հարցեր:
Իսկ ապրիլի 2-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը։