15/04/2020 17:28
Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ․ Զոհրաբ Մնացականյան
Արցախի ընտրություններն ամրապնդում են Արցախի իշխանություններրի մանդատի արժեքը, ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Արցախում տեղի են ունեցել ժողովրդավարական, մրցակցային ընտրություններ։ Արցախի ժողովուրդն ընտրել է իր հանրային, հասարակական քաղաքական կյանքը կառուցել ըստ ժողովրդավարական մոդելի, սա արժեհամակարգի ընտրություն է։ Սա ամրապնդում է Արցախի իշխանություններրի մանդատի արժեքը։ Սա մեծ նշանակություն ունի խաղաղ գործընթացի համար», - ասաց նախարարը։
Հիշեցնենք՝ երեկ Արցախում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը: