15/04/2020 14:42
Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են մինչև պատմական ռեկորդ
Amazon-ի բաժնետոմսերը երեքշաբթի սակարկություններն ավարտել են պատմական ամենաբարձր ցուցանիշով: Դրանք աճել են 5,3%-ով և կազմել 2283.32 դոլար:
2170.22 ԱՄՆ դոլարի նախորդ ռեկորդը սահմանվել է փետրվարի 19-ին: Ընթացիկ գնանշումների հիման վրա, ընկերության ընդհանուր կապիտալիզացիան կազմում է գրեթե 1,14 տրիլիոն դոլար:
Amazon-ն աշխարհի խոշորագույն առցանց մանրածախ վաճառողներից է, նաև տրամադրում է ամպային ծառայություններ:
Ընկերության բաժնետոմսերը ներկայիս իրավիճակում ներդրողների համար «անվտանգ ապաստան» են, նշում է «Market Watch»-ը: