15/04/2020 12:25
Երբ որ պետք էր, Ռոբերտ Քոչարյանի համար միջնորդություն եղել է, բայց այսօր հայտարարում եմ՝ դա Հայաստանի որոշելիքն է. Արայիկ Հարությունյան
Երբ պետք էր, մենք Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորություն ներկայացրել ենք, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի ընտրություններում հաղթանակ տարած Արայիկ Հարությունյանը։
« «Ազատ հայրենիք» կուսակցությունը վաղուց հայտարարությամբ հանդես է եկել, մենք դիմել էինք դատախազությանը խափանման միջոցի փոփոխության առումով, ստորագրություններ էին հավաքվել, բայց այսօր ուզում եմ հայտարարել, որ մենք երբևէ Հայաստանի արդարադատության համակարգի գործունեությունը կասկածանքի տակ չենք դրել։ Երբ պետք էր, մենք հայտարարել ենք, մեր կողմից միջնորդություն եղել է, բայց այսօր կա ՀՀ արդարադատական համակարգ ու նրանց որոշելիքն է, ես չեմ ուզում գնահատական տալ ՀՀ արդարադատական համակարգի գործունեությանը», - ասաց Արայիկ Հարությունյանը։