15/04/2020 12:47
Արայիկ Հարությունյանը վստահեցնում է ՝ քաղաքական հետապնդում չի լինելու, բայց մեկ դեպքով դատախազություն է դիմել
Քաղաքական հետապնդում չի լինելու ոչ մեկի նկատմամբ, լրագրողների հոտ զրույցում ասաց Արցախի նախագահի ընտրություններում հաղթած Արայիկ Հարությունյանը։
«Ընդհուպ, նախընտրական փուլում եղել են շատ վիրավորական հայտարարություններ, որ պատրաստվում էի դիմել դատախազությանը, դատարան, բայց մտափոխվել եմ և հենց համախմբվածությունից ելնելով՝ հետ ենք կանգնել», - ասաց Հարությունյանը։
Նա, սակայն, ընդգծեց՝ կա մեկ բացառություն։
«Բացի մի հայտարարությունից, որը հայտարարել է ոչ Արցախի քաղաքացի, անունն էլ չեմ ուզում տալ, այդ առումով դիմել եմ դատախազությանը։ Հիմար֊հիմար արտահայտություններ էր՝ բառիս բուն իմաստով, թե թաղումներին, հարսանիքներին միլիոններ ենք տալիս, չեմ ուզում իր լեզվով խոսել, բայց այդ մարդու գնահատականը տալու համար շուտով ռեպորտաժ կլինի՝ ով է նա, կարող է ունեցել է անցած լավ ճանապարհ, բայց պետք է ապրել պարկեշտ մինչև կյանքի վերջ», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը։