15/04/2020 16:34
Բելգիայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 283 մարդ
Անցած օրվա ընթացքում Բելգիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 283 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում մահացել է 4440 մարդ, հայտնել է Թագավորության Առողջապահության նախարարության ճգնաժամային շտաբի ներկայացուցիչը:
«Նախօրեին հիվանդանոցներում մահացել է 103 մարդ: 179 մարդ մահացել է ծերանոցներում, որտեղ միայն մի փոքր մասի մոտ է ախտորոշվել կորոնավիրուս», - ասել է նա:
Ըստ բժիշկների՝ մեկ օրում հայտնաբերվել է վարակի 2454 նոր դեպք, այժմ COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը 33 573 է: