15/04/2020 17:35
Բեռլինը մտադիր է հանրային միջոցառումների արգելքը երկարաձգել մինչև մայիսի 3-ը
Բեռլինը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ցանկանում է երկարաձգել հանրային միջոցառումների արգելքը մինչև մայիսի 3-ը, գրում է DPA-ն:
Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի կառավարությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել, սակայն պետք է համաձայնեցնի դա կանցլեր Անգելա Մերկելի և, այսպես կոչված, նախարարների կաբինետի «կորոնավիրուսային» նիստի մասնակիցների հետ՝ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:
Գործակալությունը հայտնում է, որ, ամենայն հավանականությամբ, որոշվելու է ընդլայնել սոցիալական սահմանափակումները, միակ հնարավոր թուլացումը՝ դպրոցների փուլային բացումն է:
Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի՝ ապրիլի 15-ի դրությամբ Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 127 584 դեպք, մահացածների թիվը հասել է 3 234-ի: